‘«Ֆեյսբուքը» փակել է հունական ազգայնական կուսակցության էջերը ‘

642

Աշխարհում ամենախոշոր՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ջնջել է Հունաստանի խորհրդարանի՝ ազգայնական «Ոսկե արշալույս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորների եւ նրանց մի քանի տասնյակ համախոհների էջերը:

«Ֆեյսբուքի» աշխատակիցները որոշել են հեռացնել «Ոսկե արշալույսի» անդամների բոլոր էջերը ցանցի հույն հազարավոր օգտատերերի բողոքների պատճառով: Փակվել է նաեւ կուսակցության եւ այն կազմակերպությունների էջերը, որտեղ տեղադրված են ֆաշիստական եւ ռասիստական գաղափարներ քարոզող նյութեր եւ կուսակցության խորհրդանշանները: Սոցիալական ցանցի տնօրինությունը նշում է, որ իր կանոններով արգելված են այն մեկնաբանություններն ու կարգավիճակները, որոնք նսեմացնում են կոնկրետ անձանց, այլ ռասաների ներկայացուցիչներին, կրոնները կամ գաղափարախոսությունները:

Կուսակցությունը այս արարքը գնահատել է որպես «գլոբալ գրաքննության աննախադեպ օրինակ»:

Նախորդ հոդվածը‘Բողոքի համատեղ ցույց վերաքննիչ դատարանի եւ նախագահականի դիմաց (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությանը’