‘
Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստում սեպտեմբերի 7-ի ելույթը շատ մեծ արձագանք գտավ հասարակության բոլոր շերտերում։ Ելույթի տեսագրությունն առաջին օրերին արդեն ունեցել է մոտ 30 հազար դիտում։ Ստորեւ ներկայացնում ենք «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած անմիջական արձագանքներից մի քանիսը։
Աշոտ Կարախանյան
Չլինելով ռուսամետ՝ նախընտրելի եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի «պրագմատիկ ռուսամետությունը», քան թե Սերժի «բլեֆային եվրոպամետությունը»:
Հովհաննես Ազոյան
Միակ քաղաքական գործիչը, ով մինչև վերջ անդավաճան է քաղաքականությանը, ինչպես իսկական արվեստագետը՝ արվեստին….
P.S …ինձ համար լեգենդ եք Դուք, Պարոն Նախագահ:
Մհեր Ղալեչյան
Բավական հետաքրքիր մի փաստ ասեմ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը Յութուբում դիտել է 25,5 հազար մարդ: Բավական երկար պրպրտեցի, առայժմ սա ամենամեծ դիտում արձանագրած ելույթն է…
Արթուր Գրիգորյան
Նորից Տեր-Պետրոսյանը խոսեց: Նորից ասեց այն, ինչ միշտ է ասել: Նորից ազգիս քաղաքական մտքի տիտաններն ու ֆեյսբուքի ֆիդայիները իրենց համար արդեն հազարերորդ անգամ «բացահայտեցին», թե էս ի՜նչ դավաճանների հավաքածու ա էս ՀԱԿ-ն ու իրա լիդերը:
Ու գնաաաա՜ց. ինչպիսի՜ հիասթափություն, իրանք էս աստիճան չէին պատկերացնում…
Իսկ Լևոնի ելույթը, կոնտեքստից չկտրտված տեսքով, քաղաքագիտական մասթեր կլասս էր: Իհարկե, ոչ վերԼՈՒԾՈՂների համար:
Հ.Գ. Էն անտեր երրորդ ուժն էլ չստեղծվեց, տեսնենք՝ էդ ինչ ա:
Հակոբ Հակոբյան
Լսելով նախագահ Տեր-Պետրոսյանի մանրակրկիտ վերլուծությունը՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի «անդամակցության» հետ (իրականում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից ստորացուցիչ ձևով մտցնելու հետ, որքան էլ որ հենց առաջինը ստորացված անձը աչքերը կլորացրած ձևով հերքումների շարան օդում «կրակի», և որի ապացույցը հենց նրա շփոթված ու «բանից բեխաբար» Մոսկվայի ելույթն էր՝ անմիջապես շեֆին հանդիպելուց հետո), կրկին համոզվեցինք նախկինում հարյուր անգամ համոզված մեր կարծիքի մեջ՝ նախագահի ներկայիս աթոռը զավթած անձնավորության ոչ ադեկվատության, անմեղսունակության և, ընդհանրապես՝ այդ աթոռի հետ բացարձակ անհամապատասխանության մեջ:
Մարկ Անտոնիո
Եթե փորձենք կողքից, անկողմնակալ, դիտել Տեր-Պետրոսյանի ելույթը (մի կողմ թողնելով սիմպատիա և անտիպատիաները)` ասենք՝ որպես մեկ ուրիշ երկրի կուսակցական ԼՈՒՐՋ լիդերի խոսք, կտեսնենք, որ ավելի քան հավասարակշռված ու զուսպ ելույթ-վերլուծություն էր.
— իսկ քֆրտելն ու ծաղրելը՝ դա արդեն մեր գործն է, մենք դա կանենք, դա մեզ մոտ էլ վատ չի ստացվում:
***
Լեվոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի՝ ավելի քան հավասարակշռված ու զուսպ ելույթը՝ այն մասին, «թե ինչ ք…քի մեջ ենք հայտվել, և ինչպես վարվել կամ չվարվել, որ՝ ավելի չխրվել» թեմայով. և կոչ ՝«չանցնել ռուսատյացության սահմանը վտանգավոր»:
Եւ պետք է շատ չուզենալ (կամ ուզենալ)՝ էստեղ «պիտնո»-ներ փնտրելու և քննադատելու համար:
Սուրեն Սուջյան
Իսկական քաղաքական խոսքին կարոտ ենք մնում, ա՛յ մարդ: Մի քիչ կարոտներս առնենք: ))
Հակոբ Հակոբյան
Նախագահ Տեր-Պետրոսյանը եվրոինտեգրման նախարար Ֆյուլեին ժամանակին ընդամենը բացատրել ու ներկայացրել է իրականությունը, այսինքն՝ այն «խաղամոլին», որը իր և, ամենակարևորը՝ պետական ու ազգային բացարձակապես բոլոր հարցերը լուծում է՝ առաջնորդվելով միայն սեկայի, պոկերի ու իսկյամբիլի «միտքը, հոգին ու գաղափարը» հանդիսացող «քարտերիցս բարձր թիվ կկրակեմ, դժվար թե ջոկեն, պտի որ խաբնվեն, ու սրանց կրեմ» սկզբունքով: Աշխարհում չկա մի երկիր (բացառությամբ՝ Ռուսաստանի, Ուգանդայի, Զիմբաբվեի և այլն), որի որևէ լուրջ քաղաքական գործիչ ցանկություն ունենա գործ ունենալ նման կարգի երկրի ղեկավարի ու հետևապես՝ նաև նրա երկրի հետ: Պատկերացնո՞ւ մ եք այն ԲԱՐՈՅԱԿԱՆ կարծիքը, որ պիտի մեր ազգի մասին կազմեն այս նախագահ- պատեհապաշտից «գցվածները»: Եվ այժմ, երբ Տեր-Պետրոսյանը, բնականաբար՝ մեծ տհաճությամբ, փաստել է այն կեղտոտ իրավիճակը, բարոյական ու նյութական տեսանելի վնասները, որտեղ մի շարքային անպատասխանատու ստախոսի պատճառով հայտնվել է ամբողջ ազգն ու պետությունը, որոշ իշխանահաճո ու իշխանապաշտ ջատագովներ տապալված շեֆին փրկելու անպտուղ ճիգեր են սկսել գործադրել՝ մեղադրելով բոլորին ու ամեն ինչում՝ բացի հիմնական, ամենագլխավոր մեղավորից: Սա անգամ «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու» տարբերակն էլ չի, որ հաճախ թմբկահարում են այս անճար իշխանությունները՝ առանց ուղեղները աշխատեցնելու, որ նույնիսկ այդ պարագայում էլ առաջինը իրենք են պատասխանատու երկրի «սպիտակեղենի մաքրության համար»: Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը ավելի շատ ուղերձ է հայ ժողովրդին, ինչպես նաև ամբողջ առաջատար մարդկությանը՝ համատեղելով ուժերը՝ ժամ առաջ ազատվելու նման մակարդակի ղեկավարներից: Սրա անհրաժեշտությունն առաջին հերթին զգում է հայաստանցին, հայն ընդհանրապես, ինչ խոսք, նաև դիմացը ոչ թե ժուլիկ, այլ լուրջ գործընկեր տեսնել ցանկացող միջազգային հանրությունը:
Կարապետ Ավետիսյան
Ամեն մի ելույթում ուսանելի խոսք կա, չեմ դադարում հիանալ քաղաքական բազմաշերտ վերլուծություններից և խորագետ մեկնաբանություններից: Այո, եթե կա մեկը, ով հիմա առավել քան կարող է ոտքի հանել Հայաստանը նման անմխիթար վիճակից, դա Նախագահ Տեր-Պետրոսյանն է: Մենք ունեցել ենք միայն մեկ`ընտրված նախագահ: Մենք այլևս նախագահ չենք ունեցել:
Աշոտ Մկրտչյան
Կատարվածի և ստեղծված վիճակին տրված ծանրակշիռ քաղաքական գնահատական, փորձաշատ պետական քաղաքական գործչի խելոք վերլուծություն, որը մատուցվեց հանդարտ ու հավասարակշռված ձևով…
Արո Սարդարյան
Հետաքրքիր բան եմ նկատել. Հայաստանի մեծամասնությունը, կարելի է ասել՝ 70%-ից ավելին, մտածում է, որ մեր երկրի փրկությունը ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, բայց շատերը չեն արտահայտվում: Իմ կարծիքով՝ այդ չարտահայտվողները բաժանվում են մի քանի խմբերի:
1.Նրանք են, ովքեր մի ինչ-որ ժամանակ, ուրիշի ազդեցության տակ, վատ են արտահայտվել նախագահի հասցեին և հիմա ամաչում են և ամոթից լռում:
2.Նախանձների խումբը, ովքեր նախանձում են, որ իրենց կուս. առաջնորդը այդպես էլ չկարողացավ հավասարվել նախագահին:
3.Մանթոների խումբը, ովքեր ընտրել են այլ կուս. այլ առաջնորդի, բայց հուսախաբվել են, ի տարբերություն 2-րդ խմբի՝ սրանք լռում են, բայց չեն նախանձում:
4.Ամենավտանգավոր խումբը, ովքեր գիտեն, որ այդպես է, բայց երկրից առավել՝ գերադասում են փողը, այս խումբը կոչվում է դավաճանների ու վաճառվածների խումբ:
Հ.Գ.Եթե ինչ- որ խումբ բաց եմ թողել, կարող եք ավելացնել…
‘