Ֆեյսբուքյան շնորհավորանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ

1033

Հերմինե Մաթեւոսյան. «Մարդ, ով իր ժամանակի ծանրությունն իր վրա վերցրեց։ Լեգենդ մարդ։ Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան»։

Օլիմպիա Էլոյան. «Տեր-Պետրոսյանի քաշային կարգի մեծագույն անհատներին համառորեն չհասկանալը հետևանքներ ունի, որոնք հաճախ կարող են լինել նույնքան անդառնալի, որքան ե’ն մեր դեպքում։

Արևշատություն Նախագահին»։

Սամվել Կարաբեկյան. «Կան հազվագյուտ մարդիկ, որոնց արձակած ինտելեկտուալ էներգիան փոխում է դաշտի պարամետրերը՝ ձգելով բանականն ու մտավորը և վանելով պարզունակն ու գռեհիկը: Այդ մարդկանցից է Նախագահ Տեր-Պետրոսյանը: Մաղթենք, որ երկար ճառագի այդ եռանդը, ու ողջախոհության ճրագը վառ մնա ու հզոր լույս դառնա»:

Վաչե Թամրազյան. «Վերջին մոտ 600 տարվա հայոց պատմության ընթացքում միակ ղեկավարը, ում օրոք Հայաստանը վերականգնեց անկախությունը և կարողացավ կերտել կանգուն պետականություն, Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Հպարտ եմ լինել նրա թիմից, հպարտ եմ լինել Կոնգրեսական։

Շնորհավոր ծնունդդ, մեծարգո՛ Պարոն Նախագահ»։

Մարիկ Պետրոսյան. «Շնորհավորում եմ, պարոն Նախագահ։ Հայաստանի Հանրապետությունից անպակաս լինեք, ու թող գան Ձեր ուզածի պես գիտությամբ զբաղվելու հնարավորության ժամանակներ»։

Առաքել Սեմ. «Մի սարսափելի օրինաչափություն կա, որի մասին գերադասում են լռել. բոլոր նրանք, ովքեր դավաճանել են նախագահին, առանց բացառության վերջում էնպես է ստացվել, որ դարձել են հայրենիքի դավաճան»։

Սուրեն Սուրենյանց. «Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է։

Երրորդ Հանրապետության ամենաակնառու պետական գործչին մաղթում եմ առողջություն, հաջողություններ։

Տեր-Պետրոսյանի շատ թեզեր կենսական, ակտուալ նշանակություն ունեն նաև մեր օրերում՝ ուղենիշ լինելով Հայաստանի զարգացման համար։

Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ»։

Նախորդ հոդվածըԹամարա Նազարյան. Նրա մեծությունը վաղ թե ուշ ընդունելու եք
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա