‘Ֆեներբահչեն» կփորձի ձեռք բերել Մեսութ Օզիլին’

941

Թուրքական «Ֆեներբահչեն» կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, հաղորդում է Fotomac-ը։ Ստամբուլի ակումբը բանակցում է «Արսենալի» հետ Օզիլի տրանսֆերային գնի նվազեցման կամ վարձակալության վերաբերյալ։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի տրանսֆերն այժմ գնահատվում է 25 միլիոն եվրո։

30-ամյա Օզիլի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Օզիլի գործակալն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հեռանալու մտադրություն չունի։

Անգլիայի անցած առաջնության 24 խաղում Օզիլը խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘«Ինտերը» վաճառքի է հանել Իկարդիին եւ Նաինգոլանին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից’