‘Ֆերգյուսոնը կարող է որակազրկվել’

529

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նյուքասլի» հետ հանդիպման (4:3) երկրորդ խաղակեսից առաջ վիճաբանել է մրցավարների հետ:

Ֆերգյուսոնը խիստ դժգոհ է եղել գլխավոր մրցավար Մայք Դինի որոշումից, որը հաշվել է Ջոնի Էվանսի ինքնագոլը եւ մրցավարական բրիգադին արտահայտել իր զայրույթը:

Այժմ Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան կուսումնասիրի Մայք Դինի զեկույցը, որից հետո Ֆերգյուսոնի նկատմամբ կարգապահական որոշում կկայացնի, տեղեկացնում է The Telegraph-ը:

Տեսանյութում`Ալեքս Ֆերգյուսոնը զայրույթից նույնիսկ իր հանրահայտ ծամոնն է կորցնում:

Նախորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Վրաստանի պետական քաղաքականությունը եղել է թուրքամետ, ադրբեջանամետ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ այս անգամ թանաքների հետ կապված խնդիրներ չեն լինի’