‘Ֆերգյուսոնը վախենում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է կրկեսի վերածվել’

913

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խիստ մտահոգված է այն ամենով, ինչ կատարվում է մանչեսթերյան ակումբում:

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, շոտլանդացի մասնագետը վախենում է, որ ակումբը կարող է կրկեսի վերածվել: Վերջին ժամանակներում թիմի հանդերձարանում լուրջ խնդիրներ են առաջացել. մասնավորապես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոնֆլիկտային հարաբերություններ ունի խաղացողներից ոմանց հետ: Աղբյուրի համաձայն՝ Ֆերգյուսոնն այն կարծիքին է, որ «կարմիր սատանաներ»-ի խնդիրների հիմնական մեղավորները Պոլ Պոգբան և վերջինիս գործակալ Մինո Ռայոլան են:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 7 տուրից հետո «մանկունիացիներ»-ը 10 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Մակեդոնիա. Անվանափոխության հարցով հանրաքվեն տապալվել է’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ և ցունամի Ինդոնեզիայում’