‘Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթր Յունայթեդը» ամենաշատ միավորներն ԱՊԼ-ում հավաքել է Մոուրինյոյի օրոք’

1249

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 32 տուրից հետո հավաքել է 71 միավոր:

Սա լավագույն արդյունքն է այն օրվանից հետո, երբ 2013 թվականին «կարմիր սատանաներ»-ի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հեռացավ ակումբից:

Նրանից հետո «ՄՅու»-ն գլխավորել են Դեյվիդ Մոյեսը, Ռայան Գիգսն ու Լուի Վան Գալը, բայց նրանցից ոչ ոքին չի հաջողվել առաջնությունում 71 միավոր հավաքել՝ 70, 64, 66 և 69 միավոր:

Այսպիսով, Մոուրինյոն Ֆերգյուսոնից հետո ԱՊԼ-ում «Յունայթեդ»-ի լավագույն արդյունքն է ցույց տվել:

Նշենք, որ «կարմիր սատանաներ»-ն այս պահին 2-րդն են ներքին առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Մանչինին բանակցություններ կվարի Իտալիայի հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենթուս»-ն Ալեգրիին փոխարինելու 3 թեկնածու ունի’