‘Ֆերգյուսոն. Նահանգապետը մերժել է նոր դատավարության կոչերը’

866

Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը մերժել է Ֆերգյուսոնում սևամորթ պատանի Մայքլ Բրաունի սպանության գործով ատենակալների դատարանում նոր դատավարություն սկսելու կոչերը:

Ինչպես հայտնի է, երդվյալ ատենակալների դատարանը որոշում էր կայացրել պատասխանատվության չենթարկել սևամորթ տղային կրակած ոստիկանին, ինչը զանգվածային բողոքի ցույցերի ու անկարգությունների պատճառ է դարձել Ֆերգյուսոնում և ԱՄՆ այլ քաղաքներում:

Չորեքշաբթի օրը ցուցարարները ներխուժել են Սենտ-Լուիսի քաղաքային խորհրդի շենք, իսկ երկու հարյուրի չափ ցուցարարներ էլ  հանպատրաստից դատավարություն են կազմակերպել ոստիկան Դարեն Ուիլսոնի նկատմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրիմի թանգարանները դատարանով կպահանջեն վերադարձնել սկյութական ոսկու հավաքածուն’
Հաջորդ հոդվածը‘Բելգիան ուզում է կարտոֆիլ-ֆրին մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ’