‘Ֆերգյուսոն. «Չնայած Նեյմարի տաղանդի մասին խոսակցություններին, նա այն դեռևս չի ցուցադրել»’

4071

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի խաղային հնարավորությունների մասին` նշելով, որ ֆոտբոլիստն իր խաղով դեռևս չի հաստատել իր ֆուտբոլային բացառիկ տաղանդի մասին կարծիքները.

«Անկեղծ ասած, չնայած Նեյմարի մեծ ճանաչվածությանը և նրա տաղանդի մասին խոսակցություններին, մինչև հիմա նա դրանք չի ցուցադրել: Իհարկե, շատ մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ, նրան բարձր են գնահատել, բայց չէ՞ որ ես էլ ժամանակին շատ եմ խոսել Անդերսոնի հնարավորությունների մասին:

Հուսանք, որ Նեյմարը կլինի հաջորդ ֆուտբոլիստը, ում կարողությունները համատեղելի կլինեն Մեսսիի և Ռոնալդուի տաղանդի հետ»,- շոտլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘ Զլատան Իբրահիմովիչն ընդդեմ մրցավարի (շարժանկար)’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանի պատասխանը Գվարդիոլային’