‘Ֆերդինանդ. «Յունայթեդի» ղեկավարությունը խոսակցություն կունենա մարզչի ապագայի և թիմի վերաբերյալ»’

2786

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Վեսթ Հեմից» «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտության մասին (1-3):

«Ֆուտբոլիստների արյան մեջ պետք է քրտնաջան աշխատելու ցանկություն լինի։ Այսօր ես նման բան չտեսա։ «Յունայթեդի» ֆուտբոլիստների կողմից 2 կամ 3 անընդմեջ կատարած ճիշտ փոխանցում չտեսա այսօր, իսկ դա հանցանք է։ Խաղադաշտում պետք է քրտնաջան աշխատել, իսկ «Յունայթեդի» ֆուտբոլիստներն այսօր նման բան չարեցին։

Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է մի քանի կարևոր որոշում կայացնի։ Ակումբի ղեկավարությունը խոսակցություն կունենա մարզչի ապագայի և թիմի վերաբերյալ» – Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Աբրահամ Խաշմանյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը՝ թենիսի բաց առաջնության հաղթող’