‘Ֆերնանդինյո. Հաջորդ փուլ դուրս կգան «Շախտյորն» ու «Յուվենտուսը»’

572

Դոնեցկի »Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին, որը կայանալու է դեկտեմբերի 5-ին` Դոնեցկում, նշել է.

«Դա մեծ խաղ է լինելու: Չնայած մենք արդեն փլեյ-օֆ ենք դուրս եկել, մենք ցանկանում ենք հաջող հանդես գալ, քանի որ արդյունքը կարեւոր է խմբում 1-ին տեղ գրավելու համար: «Յուվեն» շատ ուժեղ է եւ մի քանի ուժեղ ֆուտբոլիստ ունի, որոնք միասին մի քանի տարի հանդես են գալիս: Նրանց վերջին տարիների հրաշալի արդյունքները ինձ չեն զարմացնում, որովհետեւ «Յուվենտուսը» այն ակումբն է, որը իտալական ֆուտբոլի պատմության ընթացքում շատ տիտղոսներ է նվաճել եւ դրանք պատահական բնույթ չեն կրում, այլ մեծ աշխատանքի արդյունք են:

Անկասկած, «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդներից մեկն է, բայց մեր խումբը շատ բարդ է, այնպես որ, մինչեւ Գավաթը բարձրացնելը դեռ պետք է փլեյ-օֆ դուրս գալ: «Յուվեի» վիճակն ավելի լավ է, քան՝ «Չելսիի» եւ կարծում եմ, որ նա «Շախտյորի» հետ միասին կշարունակի պայքարը:

Բայց անձամբ ես շատ եմ ցանկանում Բուֆոնին գոլ խփել: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Պիրլոն նույնպես մեծ խաղացող է եւ գնալով ավելի ուժեղ է դառնում: Ներկա պահին, նա անկասկած լավագույն իտալացի կիսապաշտպանն է եւ աշխարհում լավագույններից մեկը»,- Ֆերնանդինյոյի խոսքն է մեջբերում Corriere Dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465 հազարից’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ դեմ են արտահայտվել Եվրամիությանը Խաղաղության մրցանակ հանձնելուն ‘