Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Ֆերնանդու Սանտուշի հեռանալու մասին։
68-ամյա մասնագետը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր 2014 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2019թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։
Աշխարհի առաջնությունում պորտուգալացիները հասան քառորդ եզրափակիչ եւ 0:1 հաշվով պարտվեցին Մարոկկոյի թիմին։