‘Ֆերնանդո Մորիենտեսը կրկին ֆուտբոլ կխաղա’

580

Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, «Մոնակոյի», «Վալենսիայի», «Լիվերպուլի» նախկին խաղացող Ֆերնանդո Մորիենտեսը, ով 2010-ին հեռացել էր մեծ ֆուտբոլից, որոշել է 38 տարեկանում վերսկսել ֆուտբոլիստի կարերիան։

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մադրիդի «Սանտա Անա» ակումբում, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջին ռեգիոնալ լիգայում:Այս մասին հայտնում է AS-ը։

Հարձակվողի վերջին ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր: 2012 թվականից իսպանացին աշխատում էր Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում։

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին և կբարձրացնի նրա աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հետաքննում է «Ռեալի» տրանսֆերները’