‘Ֆերնանդո Տորեսի վերջնագիրը. 16 մլն «Չելսի»-ից հեռանալու համար ‘

804

Երբեմնի կատաղի հարձակվող, իսպանացի Ֆերնանդո Տորեսը պատրաստ է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը հեռանալ Լոնդոնից, սակայն պահանջում է ամբողջությամբ փոխհատուցել իր աշխատավարձը:

Այն պահին, երբ Դիեգո Կոստան շարունակում է գոլեր խփել և «Չելսի»-ին բերել միավորներ, Ֆերնանդո Տորեսը որոշել է «կողոպտել» Ռոման Աբրամովիչին. իսպանացին մտածում է հեռանալու դեպքում քաղել առավելագույնը:

Լոնդոնում Տորեսը մեկ շաբաթվա ընթացքում աշխատում էր 150 հազար ֆունտ (տարեկան՝7,2 մլն ֆունտ): Էլ Նինյոն վստահ է, որ ինքն արժանի է առավալագույն փոխհատուցման՝ ակումբից վաղաժամկետ հեռանալու համար: Այսպիսով, Տորեսը իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե փոխարենը «Չելսի»-ից ստանա 16 մլն ֆունտ:

Տորեսի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  А սերիայում: «Միլանը» ուզում է վարձավճարով ձեռք բերի «Ատլետիկոյի» սանին, «Ռոման» պատրաստ է լիարժեք տրանսֆերի: Սակայն ֆինանսական առումով ոչ բարենպաստ վիճակում գտնվող իտալացիները չեն կարող նրան առաջարկել այդքան մեծ աշխատավարձ:Այդ խնդիրը 30-ամյա հարձակվողը փորձում է լուծել իր ներկայիս թիմի միջոցով:

Երբ այս ֆուտբոլիստը եկավ«Չելսի», նրա տրանսֆերային արժեքը 46 մլն եվրո էր, իսկ հիմա Եվրո-2008-ի եզրափակչի հաղթական գոլի հեղինակը եվրոպական արժույթով գնահատվում է 12 մլն: Ու թեև 4 տարվա ընթացքում Տորեսը «Չելսի»-ի մարզաշապիկով խփել է բավականաչափ գոլեր (45 գնդակ 172 հանդիպումում), հիմա նրան չի կարելի համարել այն ֆուտբոլիստը, ով համապատասխանում է հավակնոտ լոնդոնյան ակումբի պահանջներին:

Աղբյուրը՝  Daily Mail

Նախորդ հոդվածը‘«Միկա» մարզադաշտը հանվել է հարկադիր աճուրդի’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» կբողոքարկի Սիմեոնեի որակազրկումը’