‘
«Ֆերնանդո Տորես,բարի վերադարձ տուն». այսպիսի ցուցապաստառներով են դիմավորել մադրիդյան ակումբի երկրպագուները ֆուտբոլիստին:
30-ամյա հարձակվողին, ով մադրիդյան թիմում հանդես է եկել 2001-2007 թվականների ընթացքում«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ցնծությամբ ու խանդավառությամբ է դիմավորել է 45 հազար երկրպագու: Հիշեցնենք որ իսպանացի ֆուտբլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», ամռանը նա վարձավճարով տեղափոխվեց «Միլան», իսկ «Միլանից» կես մրցաշրջանով վերադարձավ մադրիդյան ակումբ:Ֆերնանդո Տ ասել է, որ շատ է ցանկանում հարազատ թիմի հետ տիտղոսներ նվաճել:
Ֆերնանդո Տորեսը իսպանական լրատվմիջոցներին ասել է.
«Իմ կարիերայում ամենաբարդ որոշումն «Ատլետիկոյից» հեռանալն էր: Ես մշտապես հետևել եմ թիմին ուրախացել, երբ թիմը հաջողությունների է հասել, տխրել, երբ պարտվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին իմ վերադարձը: Ես հեռացա, քանի որ ցանկանում էի զարգանալ, բայց այժմ տեսնում եմ մի թիմի, որ զարգացել է և դարձել է մրցունակ: Իմ երազանքն «Ատլետիկոյի» հետ տիտղոսներ նվաճելն է»:
‘