‘Ֆերնանդո Տորես. « Որևէ մեկը չի կարող մոռանալ այն, թե երկար տարիներ ինչ արժեք է ունեցել «Ռեալի» և Իսպանիայի համար Կասիլյասը» ‘

811

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը անդրադարձել է իր հայրենակից, «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին հնչող քննադատություններին:

«Երբ ինձ մոտ Կասիլյասի մասին են խոսում, առաջին բանը, որ գալիս է աչքերիս առաջ` 2010 թվականի Մունդիալի այն դրվագն է, երբ նա հրաշալի սեյվ կատարեց Ռոբենի հարվածից հետո: Դա որևէ մեկը հերքել, ջնջել չի կարող: Կարող են խոսել, քննադատել, քարկոծել, բայց այդ դրվագն իմ մտքից հանել չեն կարող:

Մենք բոլորս անցել ենք դրա միջով: Որևէ մեկը չի կարող մոռանալ այն, թե երկար տարիներ ինչ արժեք է ունեցել «Ռեալի» և Իսպանիայի համար Կասիլյասը»,-ասել է Տորրեսը:

Նախորդ հոդվածը‘Ջերրարդ. «Անհավատալի է, որ Սուարեսը «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում չէ»’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է Սերժ Սարգսյանը պարգեւատրել Բաբուխանյանին-2. Գնահատված ծաղրանկարները ‘