‘ՖԻԲԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 6 տեղով’

1744

‘

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:

Վարկանիշային աղյուսակի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

‘

Նախորդ հոդվածը‘«Ռոման» ու «Չելսին» անցան հաջորդ փուլ, «Ատլետիկոն» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ»-ը հետաքրքրված է Ա Սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի ծառայություններով’