‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են՝ կվերադառնա՞ բրազիլացին Իսպանիա, թե՞ ոչ: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նույնպես կարծիք է հայտնել ստեղծված իրավիճակի մասին:
«Իմ կարծիքով Նեյմարը կարող է լավագույնը լինել աշխարհում, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Սակայն դա կախված է նաև այն մրցանակներից, որոնք նա կարող է նվաճել ակումբի կազմում: Եթե խոսենք միայն Նեյմարի անհատական որակների մասին, կարող եմ ասել, որ նա հրաշալի խաղացող է:
«Ես չգիտեմ նա կմնա ՊՍԺ-ում թե ոչ, սակայն եթե ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ թիմում, որևէ ակումբ չի կարող ֆուտբոլիստին պահել թիմում՝ նրա կամքին հակառակ, սակայն չգիտեմ, թե ինչ տեղի կունենա» ,- նշել է Ֆիգուն:
Պորտուգալացին նաև խոսել է Նեյմարի «Արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության մասին.
«ՊՍԺ-ն անշուշտ տնտեսապես ուժեղ ակումբ է, նրանք նման են պետության, սակայն տրանսֆերային շուկայի տեսանկյունից նայելով մենք գիտենք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»:
‘