‘Ֆիգուն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից’

851

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն որոշել է հանել թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրոթյուններից: Այս մասին տեղեկացնում է «AP» գործակալությունը:

Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր Հոլանդիայի ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրագը: Միխայել վան Պրագը նշել է, որ հանել է իր թեկնածությունը Հորդանանի արքայազն Ալ Ալ-Հուսեյնին աջակցելու համար: Վերջինս այժմ հանդիսանում է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերի միակ հակառակորդը:

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 29-ին, Ցյուրիխում: 79-ամյա Բլատերը կարող է 5-րդ անգամ ընտրվել այդ պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Երևանում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չավին հեռանում է «Բարսելոնայից»’