‘Ֆիգուն չի ցանկացել «Բարսելոնա»-ից տեղափոխվել «Ռեալ»’

4091

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաուլու Ֆուտորեն ասել է, որ իր հայրենակից Լուիշ Ֆիգուն չի ցանկացել 2000 թվականին «Բարսելոնա»-ից տեղափոխվել «Ռեալ»:

««Ռեալ»-ի նախագահի ընտրություններից 3 օր առաջ Ֆիգուն տեսել է, թե նա իրեն ինչի մեջ է նեգրավել՝ ներառյալ նրա աղջկա վերաբերյալ մահվան սպառնալիքները և մամուլում քննարկումը: 

Ֆիգուն իր ներկայացուցիչ Ժոզե Վեյգեին ասաց, որ չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»: Սակայն վերջին կետում նշված էր, որ Ֆիգուն պետք է 35 միլիոն եվրո վճարի «Ռեալ»-ին, եթե հրաժարվի տրանսֆերից», — Ֆուտրեի խոսքերն է փոխանցում Marca-ն: 

Նախորդ հոդվածը‘«Լիոն»-ը ցանկանում է հրավիրել Ռանյերիին’
Հաջորդ հոդվածը‘ESPN. Թոմաս Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն’