‘
«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի կարծիքով՝ «արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կարող է կատալոնական ակումբ տեղափոխվել՝ համապատասխան առաջարկ ստանալու դեպքում:
«Համապատասխան առաջարկ ստանալու դեպքում Ռոնալդուն կարող է նաև «Բարսելոնա» տեղափոխվել: Իսկ ինչու՝ ոչ: Եթե նրա պայմանագրով նախատեսված է հրաժարագին, ապա ինչ ասես կարող է պատահել:
«Ռեալ» տեղափոխությանս առաջին պատճառն այն էր, որ «արքայական ակումբ»-ի նախագահը գնահատում էր ինձ: Երբ առաջարկ ստացա, «Բարսելոնա»-ին խնդրեցի բարձրացնել աշխատավարձս: Սակայն դա տեղի չունեցավ»,- AS-ը մեջբերում է Ֆիգուի խոսքերը:
‘