‘
ՖԻՖԱ—ի զարգացման կոմիտեի փոխնախագահ Լուիշ Ֆիգուն դատապարտել է երկրպագուների բախումները, որոնք տեղի են ունենում Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ: Պորտուգալացին հայտարարել է, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր մարզադաշտ են գնում ծեծկռտուքների համար:
«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մարզադաշտ են գնում կռվելու համար,_ Ֆիգուի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: _Կարծում եմ՝ դրա դեմ անհրաժեշտ է պայքարել, քանի որ երեխաները ցանկանում են ֆուտբոլով զբաղվել եւ իրենց առջեւ համապատասխան նպատակներ են դնում: Հենց հանուն նրանց էլ պետք է պայքարենք այս իրավիճակի դեմ: Ընդ որում պետք է պայքարեն ոչ միայն ոստիկանությունը եւ անվտանգությունը, այլեւ դրա մեջ ներգրավված բոլոր մարդիկ»:
‘