‘Ֆիգու. « Պետք է հավատալ Ժոզեին ու նրա սկզբունքներին»’

772

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն աջակցել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ում թիմն այժմ ԱՊԼ-ի 16-րդ հորիզոնականում է:

«Հենց այդպես են ապրում մարզիչները: Ոչ ոք չի կարող արդյունք երաշխավորել, բայց մասնագետի վարպետությունը չպետք է կասկածի տակ դրվի այն պատճառով, որ թիմի մոտ սև շրջան է սկսվել: Ընդհանրապես չեմ կասկածում, որ Մոուրինյոն «Չելսիին» դուրս կբերի ճգնաժամից, ինչպես դա ավելի վաղ արել է այլ ակումբներում: Չնայած ներկայիս իրավիճակը նրա կարիերայում ամենածանրն է: Պետք է հավատալ Ժոզեին ու նրա սկզբունքներին, այդ ժամանակ հաղթելն ավելի հեշտ կլինի»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին դեմ չէ աշխատել Անգլիայում’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց տղամարդկանց թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարը. Նովակ Ջոկովիչը ջախջախեց Կեյ Նիսիկորիին (տեսանյութ)’