Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 17-րդ տեղում է։ Անցած ամիս նա 10-րդն էր։
Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Գաբրիել Սարգսյանը։ Նա 41-րդն է։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը 58-րդն է։
Առաջին տասնյակում են նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ուեսլի Սոն, հնդիկ Վիշի Անանդը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։