‘
Իսպանական Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարը:
Լևոն Արոնյանը 3-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Այսպիսով, 3-րդ տուրից հետո Արոնյանը Վաշյե-Լագրավի, Պյոտր Սվիդլերի, Անիշ Գիրիի և Թեյմուր Ռաջաբովի հետ 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը (1 հաղթանակ և 2 ոչ-ոքի):
Չորրորդ տուրի պարտիաները կկայանան այսօր:
‘