‘ՖԻԴԵ-ի նախագահն ամերիկյան «եռյակին» հրավիրել է շախմատի թագի համար բացման խաղին’

2144

Մագնուս Կարլսենի և Սերգեյ Կարյակինի միջև շախմատի թագի համար 12 պարտիա տևողությամբ դիմակայությունը կայանալու է Նյու Յորքում:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն խաղաշարի բացման պարտիային է հրավիրել ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաև առաջիկա ընտրությունների թեկնածուներ Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին:

Բացման խաղը կայանալու է նոյեմբերի 11-ին:

Հարկ է նշել, որ մինչև այդ՝ նոյեմբերի 8-ին կայանալու են Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները: Եթե երեքն էլ համաձայնեն դիտել պարտիան, ապա մրցավայր կգան՝ որպես տարբեր պաշտոնյաներ:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 2018թ․ եզրափակիչը կկայանա Կիևում’
Հաջորդ հոդվածը‘ESPN. Դերբին ամենահարմար պահը չէր Մխիթարյանին հնարավորություն տալու համար’