ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2864 միավոր), տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը (43 -րդ, 2694), Հրանտ Մելքումյանը (87 –րդ, 2655) և Հայկ Մարտիրոսյանը (94 –րդ, 2652):
Կանանց սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը (26500):
Մեր Էլինա Դանիելյանը 31 –րդն է (2441), Աննա Սարգսյանը 68 –րդն է (2378), իսկ Լիլիթ Մկրտչյանը 69- րդն է (2378):