‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդն է’

925

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը: Դեկտեմբեր ամսվա աղյուսակում Արոնյանն (2788) առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ 6-րդն է: Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը (2702) 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Մովսեսյանն է (2659), իսկ Հրանտ Մելքումյանը (2654) 95-րդն է:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկըշարունակում է գլխավորել նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2834): Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Ուեսլի Սոն:

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յեֆանն է (2683): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) նահանջել է 39-րդ հորիզոնական, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440) 44-րդն է:

Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների  12-րդ տեղում Կարեն Գրիգորյանն է (2602), իսկ Հովհաննես Գաբուզյանը (2585) 19-րդն է: Ցանկում է նաև Մանուել Պետրոսյանը (2466): 

Նշենք նաև, որ թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր հնարավոր հրաժարականի մասին’
Հաջորդ հոդվածը‘Զիդանի որդին կարմիր քարտ է ստացել գլխով հարվածելու համար (տեսանյութ)’