Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է գրոսմայստերների նոր համաշխարհային վարկանիշը։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է, երրորդում՝ չինացի Դին Լիրենը։
100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (51–րդ): ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 17-րդն է։
ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում վառաջատարը չինուհի Հոու Լիֆանն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ռուս Ալեքսանդրա Գորյաչկինան, երրորդը՝ հնդիկ Համփի Կաներուն։
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 68-րդ, 73-րդ հորիզոնականները: