‘ՖԻԴԵ-ի փոխնախագահ. Շախմատային օլիմպիադան առանց Հայաստանի նոնսենս է’

1216

ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իլյա Լեւիտովը, Спорт-Экспресс-ի հետ զրույցում մեկնաբանելով ՖԻԴԵ-ի որոշումը՝ Աշխարհի գավաթ-2015 եւ Օլիմպիադա-2016 շախմատի մրցաշարերը Բաքվում անցկացնելու վերաբերյալ, նշել է, որ չի պատկերացնում Օլիմպիադան առանց Հայաստանի մասնակցության:

«Ես խորապես համակրում եմ իմ ադրբեջանցի գործընկերներին, որոնք գումարներ են ներդնում շախմատի զարգացման, բարձրակարգ շախմատիստներ աճեցնելու գործում եւ մաղթում են իրենց մոտ անցկացնել ամենահեղինակավոր մրցաշարերը: Բայց ինչպե՞ս վարվենք  Հայաստանի հավաքականի հետ, որը հաղթել է վերջին չորս Օլիմպիադաներից երեքում:Ես չեմ պատկերացնում շախմատի Օլիմպիադան առանց Հայաստանի, դա ինչ-որ նոնսենս է: Դա, իհարկե, ահավոր խնդիր է, որը բնավ պարզ չէ, թե ինչպես կարելի է լուծել: Հուսանք, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում այդ տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, այնուամենայնիվ, կփոխվի»,-  նշել է Լեւիտովը:

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ-ն պարզաբանում է’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի» — «ՔՊՌ» հանդիպումը կարող է սկանդալով սկսվել’