ՖԻԴԵ-ն կհետաքննի Մագնուս Կարլսենի մեղադրանքները` Հանս Նիմանի հնարավոր խարդախության մասին

80

Շախմատի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ կհետաքննի 19-ամյա ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի կողմից հնարավոր խարդախության մասին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ պարտիայում։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի արդար խաղի հանձնաժողովը ստեղծել է հետաքննող խումբ, որը արտաքին փորձագետների օգնությամբ կվերլուծի պարտիան, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Խումբը կհետաքննի նաեւ Մագնուս Կարլսենի հայտարարությունը, որով նա կասկած էր հայտնել, թե Սենթ Լուիսում տեղի ունեցած պարտիայում Նիմանն արտասովոր արագ առաջընթաց է ունեցել եւ հասել հաղթանակի։ ՖԻԴԵ-ն գնահատական կտա նաեւ Նիմանի հայտարարություններին պատանեկան տարիքում օնլայն պարտիաներում հուշումներից օգտվելու մասին։

ՖԻԴԵ-ն կձգտի արդար եւ անաչառ հետաքննությամբ պաշտպանել երկու կողմերի իրավունքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Grand Chess Tour-ի փուլում Նիմանին պարտվելուց հետո Կարլսենը լքել էր մրցաշարը, իսկ այս ամիս Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի նախնական փուլում Նիմանի հետ պարտիայում մեկ քայլ կատարելուց հետո հանձնվել էր։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին
Հաջորդ հոդվածըՊահանջագիր. ԱլիքՄեդիա