‘ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը’

2039

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2801 միավոր: Մեր շախմատիստը  կարողացել է պահպանել երկրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2837 վարկանիշ: Երրորդ հորիզոնականում Ֆաբիանո Կարուանան է՝ 2799 միավորով:

100 լավագույն շախմատիստների մեջ տեղ են գտել նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը  76-րդն է, Վլդաիմիր Հակոբյանը 77-րդը, համապատասխանաբար,1978 և 1971 միավորներով: Գաբրիել Սարգսյանը 97-րդն է՝ 2655 միավորով:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը ո՞ր թիմին է երկրպագել, երբ պատանի էր’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարսը քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար փակ է’