‘
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը կտրվի բրիտանացի գիտնական Փիթեր Հիգզին եւ բելգիացի Ֆրանսուա Էնգլերին բոզոնի տեսական հիմնավորման համար:
Հիգզի բոզոնը մասնիկ է, որի շնորհիվ այլ մասնիկները զանգված են ստանում: Այդ մասնիկը կոչվել է բրիտանացի գիտնականի անունով, որը 1964-ին կանխատեսել է նրա գոյությունը:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:
‘