‘Ֆիլիպինյան դատարանում մեղադրյալը կրակահերթ է բացել հայցվորի ուղղությամբ’

592

Ֆիլիպինների Սեբու քաղաքում զենքի անօրինական տիրապետման համար մեղադրյալի աթոռին հայտնված կանադացի Ջոն Փոուփը դատարանի դահլիճում ատրճանակով կրակել է հայցվորի, նրա փաստաբանի և մեղադրողի վրա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել կրակելով սպանել մեղադրյալին: Դժբախտաբար, հայցվորի և նրա փաստաբանի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է Փոուփին հաջողվել զինված մտնել դատարանի դահլիճ: Վարկածներից մեկի համաձայն,  հանցագործն ատրճանակը թաքցրել է թևի տակ դրած թերթի մեջ:

Նախորդ հոդվածը‘Ավստրացիների մեծամասնությունը կողմ է պարտադիր զինվորական ծառայությանը’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում կինն ամուսնու աչքի առաջ խմբակային բռնաբարության է ենթարկվել’