Ֆիլիպինների հաջորդ վարչակազմը չեզոք դիրք կգրավի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։
Այդ մասին ուրաբթ օրը հայտարարել է հանրապետության՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն ստանձնող Կլարիտա Կառլոսը։
Ըստ Կառլոսի՝ ինքն ընտված նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերին խորհուրդ չի տա միանալ զինված հակամարտության կապակցությամբ սահմանված պատժամիջոցներին։
«Մենք չեզոք դիրք կզբաղեցնենք։ Հենց դա ենք արել ամենսկզբից էլ, և մենք սերտ կապեր ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը կարող է մեզ ապահովել այնքան անհրաժեշտ նավթով ու գազով»,- ասել է նա։
Մայիսի 9-ին Ֆիլիպիններում ընտրություններ են կայացել։ Երկրի գործող նախագահ, 77-ամյա Ռոդրիգո Դուերտեն, որն, ըստ սահմանադրության, վերընտրվել չէր կարող, պաշտոնը կլքի հունիսի 30-ին, և նույնն օրն էլ կկայանա Մարկոս-կրտսերի պաշտոնակալության արարողությունը։
Փոխանցում է tass.ru-ն։