‘
Ֆիլիպինների հարավում՝ Մարավի քաղաքում ոչնչացված 95 իսլամիստներից ութը, պարզվել է, արտասահմանցիներ են, հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան: Նրա խոսքով՝ արտասահմանցիները ժամանել են Չեչնիայից և արաբական մի քանի երկրներից:
Նախարարը նշել է, որ Մարավիի համար մղվող մարտերի ընթացքում, որոնք սկսվել են մայիսին, զոհվել է կառավարական զորքերի 25 զինծառայող և 19 խաղաղ բնակիչ: Ընդհանուր առմամբ՝ Մարավիի շրջանում կենտրոնացած է մոտավորապես 500 գրոհային, որոնք տարբեր իսլամիստական խմբավորումներ են ներկայացնում:
Փոխանցում է Interfax-ը:
‘