‘Ֆիլիպինների օդուժը սխալմամբ ռմբակոծել է յուրայիններին. կա 10 զոհ’

1331

Երկրի հարավում գտնվող Մարավի քաղաքում առնվազն տասը ֆիլիպինցի զինվոր է զոհվել ավիահարվածի արդյունքում, որն ուղղված էր իսլամիստ ծայրահեղականների դեմ:

«Մի խումբ զինվորականներ հայտնվել են մեր սեփական ավիահարվածի տակ: Մենք կորցրել ենք մարդկանց՝ տասը զոհ, ութ վիրավոր»,- ասվում է երկրի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ: Տեղական իշխանությունները խոստացել են հետաքննել միջադեպի պատճառները:

Մարավիում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մարտեր են ընթանում զինվորականների և «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինների միջև: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մայիսի 23-ին ֆիլիպինյան անվտանգության ուժերը փորձել են ձերբակալել իսլամիստների տեղական առաջնորդին՝Իսնիլոն Հապիլոնին, որը ամենաորոնվող ահաբեկիչների ամերիկյան ցուցակում է:

Խաղաղ բնակիչների մեծ մասը լքել է Մարավին, բայց մոտավորապես երկու հազար մարդ դեռ չի կարողացել հեռանալ քաղաքից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. «Եզրափակչում կերկրպագեմ «Յուվենտուսին»’
Հաջորդ հոդվածը‘Վալվերդեն մտադիր է հրաժարվել 9 ֆուտբոլիստներից’