Ֆիլիպիններում վայրէջք կատարելիս կործանվել է C-130 ռազմական օդանավը, փոխանցել է France Presse-ը՝ հղում անելով այդ երկրի զինված ուժերի գեներալին։ Վերջինս նշել է, որ օդանավը չի կարողացել իջնել թռիչքուղու վրա, հետո էլ բռնկվել է ու այրվել։
Օդանավում 85 ուղևոր է եղել։ ABC-CBN News-ի տեղեկություններով՝ առնվազն 40 հոգու հաջողվել է փրկել։ Ֆիլիպինների պաշտպանության նախարարը նշել է, որ օդանավում, ընդհանուր առմամբ, եղել է 92 հոգի, այդ թվում՝ երեք օդաչուները և անձնակազմի հինգ այլ անդամներ։
Առնվազն 19 մարդ զոհվել է։ Փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատել աղետի վայրում։
Փոխանցում է ria.ru-ն։