‘
Սեյսմոլոգների տվյալներով՝ այսօր առավոտյան, տեղական ժամանակով ժամը 08.12-ին, Ֆիլիպիններում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Երկրաշարժի առաջին հարվածին հաջորդել են առնվազն երկու տասնյակի չափ ետցնցումներ: Ըստ մասնագետների՝ ցունամիի վտանգ չկա: Երկրաշարժի հետևանքով խափանվել են էլեկտրամատակարարումը և կապը: Առնվազն 20 մարդ զոհվել է, 60-ից ավելին վնասվածքներ են ստացել: ԶԼՄ-ների տվյալներով՝ շատերը վնասվածքներ են ստացել ստեղծված խուճապի և հրմշտոցի արդյունքում, երբ առաջին ցնցումից հետո շտապել են դուրս գալ փակ տարածքներից: Բնակչության թվով ֆիլիպինյան երկրորդ խոշոր նավահանգստային Սեբու քաղաքում փլուզվել է ձկան շուկան, փոխանցում է ria.ru-ն:
‘