‘Ֆիլիպիններում ծնվել է 100 միլիոներորդ քաղաքացին’

643

Հուլիսի 27-ի գիշերը լույս աշխարհ եկած Ջենալին Սենտինոն ճանաչվել է Ֆիլիպինների 100 միլիոներորդ քաղաքացին: Այդ օրը, բացի Ջերալինից, արշիպելագի տասնյակ պետական հիվանդանոցներում ծնվել են ևս հարյուր մանուկներ, փոխանցում է France-Presse գործակլությունը:

«Դա և՛ հնարավորություն է, և՛, միաժամանակ՝ մարտահրավեր, որը մենք ընդունում ենք»,- ասել է Ֆիլիպինների ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի գործադիր տնօրեն Խուան Անտոնիո Պերեսը: Բնակչության աճը նշանակում է աշխատուժի աճ, սակայն դա նաև նշանակում է խնամարկյալների թվի աճ, քանի որ երկրի քաղաքացիների 25 տոկոսն ապրում է աղքատության գծից անդին, հավելել է Պերեսը:

Նորածին աղջկա հայրը՝ 45-ամյա վարորդ Կլիմենտե Սենտինոն, հավաստիացրել է, որ կարող է պահել ոչ միայն դստերը, այլև նրա մորը՝ 27-ամյա Դայլին Սաբիգայանին, որի հետ պաշտոնապես ամուսնացած չէ, սակայն մտադիր է դա անել:

Ֆիլիպինների բնակչությունն արհեստականորեն կրճատելու՝ կառավարության ջանքերին ակտիվորեն հակադրվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին (երկրի բնակչության 80 %-ից ավելին կաթոլիկներ են): Միայն այս տարվա ապրիլին, տասը տարվա քննարկումներից հետո, իշխանություններին հաջողվեց ընդունել օրենք, որը թույլ է տալիս հասարակության աղքատ խավերի շրջանում տարածել պահպանակներ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել մեղադրանքները Պուտինի և Ռուսաստանի հասցեին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին ‘