‘
Ֆիլիպինների իրավապահները ձերբակալել են փրկագին ստանալու նպատակով օտարերկրացիների առևանգման մեջ կասկածվող 44 մարդու, հաղորդել է France-Presse գործակալությունը:
Լրատվական գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից երկուսը մալայզիացի են, մյուս 42-ը ՝ Չինաստանի քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրել է արդարադատության փոխնախարարը՝ ձերբակալվածները կասկածվում են վերջին մի քանի ամիսներին խաղատներից արտասահմանցիների մի ամբողջ շարք առևանգումների համար:
Տուժածներից մեկը Սինգապուրի 48-ամյա բնակչուհի է, որին երկու մալայզիացիներ առևանգել են Մանիլայի խաղատներից մեկից: Կնոջը պահել են գերության մեջ, ծեծի են ենթարկել և փրկագին պահանջել 180 հազար դոլարի չափով: Նրան հաջողվել է ազատել երեքշաբթի օրը: Այլ առևանգումների մասին տեղեկություններ չեն տրվում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘