‘
Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լահմը հայտարարելով ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին, ասել է, որ այս որոշումը ընդունել է մինչև Մունդիալը:
«Մրցաշրջանի ընթացքում, որը նոր է ավարտվել, ես ինձ ասում էի, որ իմ այս վեցերորդ խոշոր մրցաշրջանն ազգային հավաքականի կազմում կլինի վերջինը: Կարծում եմ, իմ այս որոշումը ճիշտ է եղել: Դրանք իմ կյանքի լավագույն տասը տարիներն էին: Ավելին չէր էլ կարելի է սպասել: Հիմա ես կդառնամ Գերմանիայի հավաքականի երկրպագուն»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L`Equipe:
‘