‘Ֆիլիպ Լամ. Չէի ցանկանա Ռոնալդուի հետ մի թիմում խաղալ’

679

«Բավարիայի» պաշտպան եւ ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չէր ցանկանա մի թիմում խաղալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես կգերադասեի ամբողջ կյանքը միասին խաղալ Ֆրանկ Ռիբերիի, այլ ոչ թե Ռոնալդուի հետ: Ֆրանկը եսասեր չէ եւ երբեք իր շահերը թիմի շահերից վեր չի դասում: Նա սիրում է թիմային ֆուտբոլ խաղալ, եւ դա նրա մոտ գերազանց է ստացվում»,- Լամի խոսքն է մեջբերում Sport1.de-ն:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Նարիշկին. ԼՂ կարգավորմանը խոչընդոտող հիմնական հարցը հանրաքվեի անցկացումն է’
Հաջորդ հոդվածը‘Իսպանացի դատախազությունը քննում է իշխող կուսակցության կոռուպցիոն գործարքները’