‘Ֆիլիպ Լըֆորը Բաքվում կքննարկի Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը’

623

Հարավային Կովկասի հակամարտությունների գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորը երեքշաբթի ժամանել է Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այցի ընթացքում  հատուկ ներկայացուցիչը, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում ռմբահարել  Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները: Մինչդեռ, ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ՝ եռանախագահ երկրները ներկայացնող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կոչ են արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը հակամարտության գոտում: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բաքվի՝ քաղաքացիական օդանավերը ռմբահարելու մասին հայտարարությունները օրերս «անհաջող կատակ» համարեց:   

Նախորդ հոդվածը‘Դանիայում իսլամը քննադատող գրողի դեմ մահափորձ է իրականացվել’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան’