‘Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հետ կապված՝ ձերբակալվել է չորս մարդ’

860

Նյու Յորքի ոստիկանությունը  դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք տղամարդու և մի կնոջ, հաղորդում է The New York Times թերթի կայքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցչին:

Ձերբակալվածների տանը խուզարկությամբ իրավապահ մարմինները հայտնաբերել են հերոինի 350 փաթեթիկ: Թե հատկապես ի՞նչ կերպ են ձերբակալվածները կապվում դերասանի մահվան հետ՝ չի մանրամասնվում: Ոստիկանությունում միայն նշել են, որ հայտնաբերված փաթեթների վրա ոչ մի տարբերանշան չկա:

46-ամյա Հոֆմանը մահացել է փետրվարի 2-ին, ենթադրաբար՝ հերոինի գերդոզավորումից: Դերասանին գտել էին իր նյույորքյան բնակարանում, ներարկիչը ձեռքին: Նրա կողքին հայտնաբերվել էին հերոինի տասնյակ փաթեթներ, որոնց վրա փակցված են եղել  թղթախաղի «տուզերի» պատկերներ:

Հոֆմանը  դեռ թատերական դպրոցում ուսանելիս թմրանյութերի կախվածություն ուներ: Նա բուժման կուրս էր անցել և ավելի քան 20 տարի թմրանյութեր չէր գործածում: Սակայն 2012 թ. հայտնի դարձավ, որ նա կրկին վերադարձել է դրանց:

Հոֆմանը նկարահանվել է «Մեծ Լեբովսկի», «Կնոջ բույրը», «Ռոք-ալիք» և այլ ֆիլմերում: «Կապոտե» ֆիլմում դերակատարման համար նա արժանացել է «Օսկարի», փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Վաճառքի է հանվել աշխարհում առաջին «բողոքի» գարեջուրը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում դատում են Ռուանդայի ցեղասպանության մասնակցին’