‘
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը երեքշաբթի հպատակներին է դիմել հեռուստաէկրանից: 49-ամյա միապետը սովորաբար քաղաքական հարցերի շուրջ չի արտահայտվում, և այն, որ այս անգամ խախտել է լռությունը, վկայում է, թե որքան լուրջ է ստեղծված իրավիճակը:
«Մենք բոլորս ականատես ենք եղել Կատալոնիայում կատարվող իրադարձություններին: Կատալոնիայի կառավարության վերջնական նպատակն անկախություն հռչակելն է: Նրանք ոտնձգում են Իսպանիայի միասնության և ազգային ինքնիշխանության նկատմամբ, բոլոր իսպանացիների կողմից համատեղ գոյակցելու մասին հարցը ժողովրդավարական ճանապարհով համատեղ լուծելու իրավունքի հանդեպ: Եվ պետության օրինական իշխանությունները պատասխանատվություն են կրում սահմանադրական կարգը պահպանելու, մեր ինստիտուտների բնականոն գործունեության, Կատալոնիայում իրավական պետության և ինքնավարության սկզբունքները պահպանելու հարցում»,- ասել է Իսպանիայի թագավորը:
Նա Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է «անպատասխանատու պահվածքի» համար և երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել «հարգել օրենքները և սահմանադրությունը»:
Փոխանցում է euronews-ը:
‘