‘Ֆիլ Նևիլն իր աջակցությունն է հայտնել Մոուրինյոյին’

1333

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլն իր աջակցությունն է հայտնել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Այն, ինչ հիմա կատարվում է Մոուրինյոյի դեմ, ուղղակի տհաճ է: Վերջերս կարդացի, թե Մոուրինյոյի մեթոդները հնացել են: Դա շատ անհարգալից վերաբերմունք է Ժոզեի նկատմամբ:

Ինչպես կարող են մարդիկ նման բան ասել այն բանից հետո, երբ Մոուրինյոն նախորդ մրցաշրջանում հաղթեց մանչեսթերյան դերբիում: Այդ դեպքում ինչպե՞ս են հնացել նրա մեթոդները: Կարծում եմ՝ Մոուրինյոյի նվաճումներն արդեն ամեն ինչ ասում են նրա մասին»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Teamtalk-ը:

Նախորդ հոդվածը‘Փաշինյան-Մերկել ասուլիս. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրի. Ռոնալդուն կարող է մնալ պահեստայինների նստարանին’