‘Ֆիլ Ջոնսը բաց կթողնի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը’

1523

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը: Այս մասին MUTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հարկ է նշել, որ անգլիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 տուրերին, սակայն ոչ մի գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Նշենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի նաև կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչի գլխավոր մարզիչը կշարունակի մնալ Անդրե Աղասին’
Հաջորդ հոդվածը‘Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր’