‘Ֆինանսների փոխնախարար. Շատ վարկանիշերով Հայաստանն առաջ է անցնում ԵԱՏՄ երկրներից’

1074

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եռամսյակը մեկ մոնիտորինգ է անցկացնելու Եվրասիական տնտեսական միության երկրներում`արտաքին պարտքի, ինֆլյացիայի և պետական բյուջեի դեֆիցիտի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Քարայանը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը ներկայացնելիս:

Քարայանն ընդգծել է, որ ԵԱՏՄ ստեղծման վերաբերյալ պայմանագրով սահմանված է, որ գործընկեր երկրների արտաքին պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 50%-ը: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք անմիջականորեն վերաբերում են ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությանը: Այդ ցուցանիշների խախտման դեպքում հանձնաժողովը մատնանշում է այս կամ այն երկրի կառավարությանը շուտափույթ միջամտության անհրաժեշտությունը` իրավիճակը շտկելու նպատակով: Քարայանն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրները պարտավորվում են նաև կիրառել բարեփոխումների լավագույն մոդելները` միջազգային ինդեքսներին համապատասխանելու նպատակով: Այս առումով, Քարայանի խոսքով, Հայաստանը շահեկան դրության մեջ է գտնվում, քանի որ շատ վարկանիշերում երկիրը առաջատար է ԵԱՏՄ երկրների թվում, այդ թվում` Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշում: Իսկ դա, գտնում է փոխնախարարը, ներդրումների ներգրավման լավ հնարավորություն է: 

Նախորդ հոդվածը‘Անդամակցելով ԵԱՏՄ-ին` Հայաստանը կպահպանի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բոլորն իրենց բախտից են բողոքում, խելքից՝ երբե՛ք…’