Ֆինդլանդիայում վախենում են են ռուս-ֆիննական սահմանին միգրանտների հայտնվելու հեռանկարից

618

Ֆինլանդիայի կառավարությանը կարող են խորհրդարանում անվստահություն հայտնել ՝ Ռուսաստանի հետ սահմանին անվտանգության հարցերի կապակցությամբ։

Վարչապետ Սաննա Մարինի ընդդիմախոսները պնդում են, որ կառավարական դաշինքը բավարար ուշադրություն չի հատկացնում սահմանների անվտանգության ապահովմանը։ Ընդդիմությունը վախենում է, որ Ռուսաստանը կարող է երկրի դեմ «հիբրիդային մարտավարություն» կիրառել։

 Մասնավորապես, առաջարկվում է շտկումներ կատարել օրենսդրության մեջ, ինչը թույլ կտա ժամանակավորապես փակելու ՌԴ-ի հետ 1340 կիլոմետրանոց սահմանի անցակետերը նույնիսկ ապաստան որոնողների համար։

«Ֆինլանդիան պարտավոր է կանխել հիբրիդային մարտավարություն վարող և այդ նպատակով  փախստականներին օգտագործող պետությունների փորձերը»,- հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՏիխանովսկայա․ Հարկավոր է բուժել հիվանդությունը, այլ ոչ թե դրա ախտանշանները
Հաջորդ հոդվածըԵՄ-ում քննադատել են Մերկելին՝ Լուկաշենկոյի հետ բանակցելու համար